Քաղաքական հիվանդություն է. բոլորը ցանկանում են ազատվել մեղքերից, բոլորն ազնիվ են. Վահրամ Բաղդասարյանը՝ Օսկանյանի մասին. «Ժողովուրդ»

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը օրերս «Կենտրոնի» եթերում հայտարարել է. «Մարտի 1-ը մեր սև Էջերից մեկն Է. այդ օրվա իշխանությունը միանշանակ պատասխանատվություն Է կրում դրա համար»։

Սակայն Օսկանյանը, որը 2008-ի մարտի 1-ին նախագահական նստավայրում լրագրողների առջև ցուցարարների դատավճիռն Էր կարդում, ասել Է, թե ինքն այդ իրադարձությունների համար մեղավոր չէ, կիլոմետրերով հեռու է։

ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից «Ժողովուրդ»–ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է վերաբերվում իր նախկին իշխանակցի նման հայտարարություններին։ «Եթե խոսքը այն ժամանակվա իշխանություններին է վերաբերում, ապա այն ժամանակվա իշխանություններից մեկն էլ նա (Օսկանյանն) է եղել։ Սա քաղաքական հիվանդություն է. բոլորը չեն ցանկանում ունենալ իրենց մեղքի բաժինը, բոլորը ցանկանում են ազատվել այդ մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր»,– ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20