Քանի՞ օր կհանգստանանք առաջիկայում, ի՞նչ է սպասվում աշխատողներին. կառավարությունը կներդնի «long weekend» կոչվածը. մանրամասներ

Hovik Abrahamyan

iravaban.net-ը գրում է. «ՀՀ կառավարությունը մարտի 17-ին որոշում է կայացրել` 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխելով 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը: Այսինքն` առաջիկայում աշխատողները կհանգստանան երեք օր` 26-ին (շաբաթ), 27-ին (կիրակի) և 28-ին (երկուշաբթի):

«ՀՀ եկեղեցական օրացույցով նախատեսվում է տարվա ընթացքում 5 օր, որոնք վերաբերում են ննջեցյալների հիշատակների հարգմանը, երբ մարդիկ այցելում են իրենց ննջեցյալների գերեզմաններ, բայց բանն այն է, որ թեև 5 են, սակայն առավել տարածվածը մեզանում երեքն են, դրանցից մեկը օրենքի ուժով համարվում է ազատ, դա հունվարի 7-ն է, գոյություն ունի նաև երկու այլ օր, երբ ավանդույթի ուժով մարդիկ այցելում են գերեզմանատներ:

Այս տարի Սուրբ Հարության տոնը մարտի 27-ին է, դրա հաջորդ օրը` մարտի 28-ն, այդ ավանդական օրերից մեկն է, այդ իսկ պատճառով այդ աշխատանքային օրը տեղափոխվում է»,- կառավարության նիստին ասել է  ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20