Քիշնևում բազմահազարանոց ցույց է սկսվել Մոլդովան Ռումինիային միացնելու համար

- in Հասարակություն

Քիշնևում սկսվել է Մոլդովան Ռումինիային միացնելու կողմնակիցների հանրահավաք: Ցոիյցի մասնակիցները քաղաքի կենտրոնական պողոտայով շարժվում են երկաթգծի կայարանի ուղղությամբ: Միջոցառմանը մասնակցում է 50 հազար մարդ:

Երթի մասնակիցները կրկնում են՝ «Միացում Ռումինիային», «Բեսարաբիան ռումինական հող է», «Մեծ Ռումինիա՝ հին սահմաններով», այս մասին հայտնում է գործակալության մեկնաբանը իրադարձությունների վայրից: Ցուցարարները նաև հիշեցրել են, որ Մոլդովական Դեմոկրատական Հանրապետության Ռումինիայի հետ միավորման 1918 թվականի ակտը չեղյալ չի հայտարարվել ո՛չ Բուխարեստի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԽՍՀՄ-ի, ոչ էլ Մոլդովայի կողմից: Նրանց խոսքով` այդ գործընթացը «ճանաչվել է աշխարհի առաջատար երկրների կողմից»:

Միացման կողմնակիցները ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ նմանատիպ ակցիա են անցկացրել այդ գաղափարի հակառակորդները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20