Օբաման հիասթափվել է Մերձավոր Արևելքի երկրների և Թուրքիայի առաջնորդներից

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կորցրել է պատրանքները, որոնք ծնվել էին «արաբական գարնան» իրադարձություններից, ինչպես նաև հիասթափվել Մերձավոր Արևելքի պետությունների ու Թուրքիայի առաջնորդներից։

Այն ԱՄՆ վարչակազմի ղեկավարի, այլ բարձրաստիճան ամերիկացի ու օտարերկրացի պաշտոնատար անձանց հետ մի շարք հարցազրույցների հիման վրա պատրաստել է նյութ՝ «Օբամայի դոկտրինան» վերնագրով, որը կհրապարակվի ապրիլյան համարում։

Atlantic-ի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում էր ինքնատիպ չափավոր մուսուլման առաջնորդ, որը հաղթահարել է ճեղքը Արևելքի ու Արևմուտքի միջև։ Սակայն, ինչպես գրում է պարբերականը, այժմ Սպիտակ տան ղեկավարը նրան համարում է անհաջողակ և ավտորիտար ղեկավար, որը հրաժարվում է կիրառել իր վիթխարի բանակը Սիրիայում կայունության ապահովման նպատակով։ Նյութում անդրադարձ է արվում նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունների, Իսրայելի վարչապետի, Հորդանանի թագավորի հետ Օբամայի հարաբերություններին։

Օբաման որոշ պետությունների անվանել է պորտաբույծներ, որոնք փորձում են ամերիկացիների օգնությամբ լուծել սեփական խնդիրները՝ կոնկրետ չնշելով, թե որոնք են իրենց այդպես դրսևորող պետությունները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20