Օբաման` նախագահական ժամկետից հետո իր պլանների մասին

- in Ով ով է ...
Barak Obama

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պլանավորում է լիազորությունների ժամկետի լրանալուց հետո եւս մի քանի տարի մնալ Վաշինգտոնում, որպեսզի նրա կրտսեր դուստրը՝ Սաշան, կարողանա ավարտել դպրոցը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով The Washington Post-ին, Օբաման հայտարարել է Միլուոքի կատարած այցի ժամանակ:

Նախագահը ռեստորանում ճաշել է չորս կանանց եւ տղամարդու ընկերակցությամբ, որոնք ավելի վաղ նրան նամակ էին գրել մատչելի բուժսպասարկման վերաբերյալ օրենքի կապակցությամբ, որի նախաձեռնողն Օբաման է: Նրանք զրուցել են եղանակի եւ Միջին Արեւմուտքի շուրջ:

Զրույցի մասնակիցներից մեկը նախագահին հարցրել է, թե նա ու իր ընտանիքը որտեղ են ապրելու այն բանից հետո, երբ լրանա նախագահական լիազորությունների ժամկետը:

«Մենք պատրաստվում ենք մնալ մի երկու տարի, որպեսզի Սաշան կարողանա ավարտել դպրոցը»,- ասել է Օբաման՝ պարզաբանելով, որ ուսումնառության ժամկետի կեսին նրան այլ վայր տեղափոխելը «չափազանց խիստ» կլիներ:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին: Ներկայիս նախագահ Բարաք Օբաման չի կարողանա առաջադրվել երրորդ ժամկետով, նրա լիազորությունների ժամկետը կավարտվի 2017 թվականի հունվարին:

Բարաք եւ Միշել Օբամաներն ամուսնացել են 1992 թվականին: Նրանք երկու դուստրերն Էլ՝ 17-ամյա Մալիան եւ 14-ամյա Սաշան, սովորում են Վաշինգտոնի Sidwell Friends մասնավոր դպրոցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20