Օֆշորը ո՜ւր, Աշոտի տղան ո՜ւր, ավչառկա շունն ո՜ւր

- in Մամուլ
Rus zinvor

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը բանակի վերաբերյալ գրեթե սկանդալային հայտարարություն արեց:

Հայտարարությունը լիարժեք սկանդալ չէր միայն այն պատճառով, որ դեպքից, որի մասին խոսում էր Սուքիասյանը՝ 15-20 տարի է անցել: Սուքիասյանը պատգամավոր Շմայսին՝ Առաքել Մովսիսյանին եւ գնդապետ Մուրադ Կիրակոսյանին ըստ էության մեղադրեց իր որդուն զինվորական ծառայության ընթացքում խոշտանգելու մեջ:

«Բանակից հետո որդուս մոտ խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել, որովհետեւ բանակում Արարատում ծառայելու ժամանակ շուն էին բաց թողել վրան: Մուրադ Կիրակոսյան կա այնտեղ, կարող եք հարցնել: Մուրադ Կիրակոսյանը և Շմայսը… ինքը չէր ենթարկվել, հաղթանդամ, ֆիզիկապես շատ մարզված տղա էր: Շորերը մերկացրել էին եւ զորամասի առաջ խիստ պատժելով, ծեծելով շուն էին բաց թողել իր վրա՝ «ավչառկա»: Շունը փորձել էր խեղդել: Տղաս 3 անգամ շանը փռել էր գետնին, նորից էին բաց թողել: Էդ դեպքից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը»,- դատարանում իր տղայի մասին խոսելիս «ձեռքի հետ» հայտարարեց Սուքիասյանը:

Առաքել Մովսիսյանից մեկնաբանություն խնդրեցինք ներկայացված միջադեպի վերաբերյալ.

– Պարոն Մովսիսյան, երեկ դատարանում «օֆշորի» գործով ազատազրկված Աշոտ Սուքիասյանը…

– Օֆշորը ո՞րն ա:

– էն սկանդալը, որ Տիգրան Սարգսյանի հետ կապ ունի:

– Աշոտ Սուքիասյա՞նն ով ա:

– Էդ գործով ազատազրկված է: Նա երեկ դատարանում հայտարարել է, որ տարիներ առաջ իր տղային դուք եւ Մուրադ Կիրակոսյանը մերկացրել եւ ծեծել եք, «ավչարկա» շուն եք բաց թողել վրան:

– Աղջիկ ջան, նախ առաջինը. ես կյանքիս մեջ շուն չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ չեմ ճանաչում էդ տղան ով ա: Երրորդն էլ Կիրակոսյան Մուրադի հետ ընդհանրապես առնչություն չունեմ կլինի երևի 20 տարի:

– Դե Սուքիասյանի պատմածն էլ հին պատմություն է:

– Ես տեղյակ էլ չեմ ով ա էդ մարդը, վաբշե: Սուքիասյան Աշոտ: Ի՞նչ եք ստից բաներ ման գալիս:

– Երեկ դատարանում է հայտարարել:

– Օֆշորը ո~ւր, Սուքիասյան Աշոտի տղան` ո~ւր, Կիրակոսյան Մուրադն ո~ւր, օվչառկա շունն ո~ւր կամ չոբանի շունը, սաղ խառնել եք իրար:

– Ձեր հետ եղե՞լ է նման դեպք, որ բանակում զինվորին մերկացնեք և ծեծեք:

– Բանակում` որտե՞ղ:

– Արարատում:

– Ո՞ր թվականին:

– Շուրջ 15-20 տարի առաջ, հավանաբար:

– Դու ծնված եղե՞լ ես այդ ժամանակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20