Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվարին աճել է 5.2 տոկոսով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 682.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 

Ինչպես տեղեկացնում է B24.am կայքը, 2015թ. հունվարի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 1.4%-ով և կազմել 245.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի դեպքում արձանագրվել է 23.7% աճ՝ 154.8 մլն կՎտ ժամ։ Ատոմակայանի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով՝ 282.3 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները կրճատվել են 32.3%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ։

2015թ. ընթացքում Հայաստանում արտադրվել է 7 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2014թ. համանման ցուցանիշը գերազանցում է 0.6%-ով

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20