2016 թվականին Ադրբեջանը կորցրել է 8 զինծառայող

- in Հասարակություն
Ilham Aliev

2016 թվականին պաշտպանության և անվտանգության ոլորտում Ադրբեջանի կորուստները կազմում են 8 զինծառայող։ Այդ մասին հայտնել է Ռազմական հետազոտությունների կասպյան կենտրոնը (Caspian Defense Studies Institute – CDSI)։

Վերջինիս հաղորդմամբ՝ մարտական և ոչ մարտական կորուստները հավասար են՝ 4-ական։ 4 զինծառայող սպանվել է հայկական կողմի արձակած կրակոցներից, մեկը զոհվել է ավտովթարի հետևանքով, մեկ զինծառայող մահացել է հիվանդության պատճառով, մեկը՝ դժբախտ պատահարից, ևս մեկին սպանել է ծառայակիցը։ Զոհվածներից 5-ը շարքային զինվորներ են, մեկը՝ լեյտենանտ։ 8 ռազմական կորուստներից 7-ը բաժին են ընկել ՊՆ-ին, 1-ը՝ Պետական սահմանապահ ծառայությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին։ Ալիևը շնորհավորել է նրան ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ողջունել դրանից կարճ ժամանակ անց Ադրբեջան ժամանելը, ինչը նա որակել է որպես կողմերի միջև լավ համագործակցության ցուցիչ։

Ալիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ հետ Ադրբեջանի լիիրավ համագործակցությունն ունի 15 տարվա պատմություն և վստահություն է հայտնել, որ կողմերի միջև գործընկերությունն այսուհետ նույնպես կշարժվի նոր զարգացման ուղղությամբ։

Ագրամունտն իր հերթին հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցերից մեկը կատարել է դեպի Ադրբեջան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հատուկ կարևորություն ունի իր համար։

Հիշեցնելով, որ այսօր աշխարհը և հատկապես Եվրոպան բախվել են տարբեր մարտահրավերների՝ Ագրամունտն ընդգծել է նման ժամանակահատվածում փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերը քննարկելու կարևորությունը։ Ագրամունտի խոսքով՝ Ադրբեջանը կարևոր երկիր է մի շարք հարցերի լուծման տեսանկյունից։

Հիշեցնենք, որ իսպանացի Պեդրո Ագրամունտը եղել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի՝ Ադրբեջանի գծով համազեկուցող, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20