Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացվել է կառավարության հաստատմանը

- in Պաշտոնական
orensgirq

ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Այն ընդգրված է կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որը տեղադրվա ծ է կառավարության կայքում, իր մեջ ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, լրամշակված է եւ որոշակի տարբերություններ կան Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմատությամբ և այդ տեսքով այն կդրվի հանրային քննարկման:

Նախագծում նշված է, որ Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացի Երևանի, Գյումրիի և Վանաձորի ղեկավարներից, պետք է ընտրվեն ուղղակիորեն ընտրողների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի յոթ անդամից:Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր քանակի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմից՝ վեց տարի ժամկետով: Նույն մարդը չի կարող ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում նաև նախագահ՝ ավելի քան երկու հաջորդական ժամկետներո վ:

Միաժամանակ նշվում է, որ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101: Ազգային ժողովի մանդատների սկզբնական բաշխումը կատարվելու է՝ հիմք ընդունելով 101 թիվը: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով,Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների,կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրվածպատգամավորի թեկնածուների թվից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվելու է 13 ընտրական տարածք՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում:

Ըստ նախագծի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրելու է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար: Համապետական ընտրական ցուցակը բաղկացած է լինու երկու մասից:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 2-րդ համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվելու է ոչ պակաս, քան 80 և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Նախագծով սահմանվում է, որ քվեարկությունն անցկացվելու է միայն ՀՀ տարածքում կազմավորվածտեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչև 20.00-ն՝ բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր գույնով պետք է ակնհայտորեն տարբերվի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների քվեաթերթիկներից: Քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են վիճակահանությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Կառավարության կողմի ց հաստատվելուց հետո Ընտրական օրենսգրքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20