Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի սցենարը

- in Վերլուծական
zenq

Ռազմական հակամարտությունների հեռանկարը պետք է դիտարկվի երկու զուգահեռականում՝ ռազմական հակամարտություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ռազմական միջամտությունը:

Կարող է ավելի բարդ իրավիճակ առաջանալ, քան կարելի է ենթադրել: Դա նշանակում է, որ տարբեր կողմերը կարող են անկանխատեսելի ձեւերով մասնակցել հակամատությանը: Սակայն, ըստ ամենայնի, կլինեն սահմանափակ սցենարներ:

Առաջին, ոչ մեծ բախումների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում կվերաճեն ավելի մասշտաբային ռազմական գործողությունների: Արտաքին կողմերը հետեւելու են եւ շփումներ են ունենալու միմյանց հետ պատերազմի վերսկսման կապակցությամբ:

Կարելի է ենթադրել, որ միջազգային հանրության ջանքերով կարելի կլինի կանգնեցնել ռազմական գործողությունները եւ ձեռնամուխ լինել բանակցությունների:

Դժվար թե կարճ ժամանակում Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվի ապահովել ռազմական նշանակալի հաջողություն: Բայց Ադրբեջանը ծրագրում է ապահովել ռազմական գործողությունների արագացված իրականացում, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի համար էական ռազմական ու նյութական վնասների:

Թուրքիան բազմակողմ օգնություն կցուցաբերի Ադրբեջանին, սակայն հավանական չէ նրա անմիջական մասնակցությունը, եթե պատերազմի արդյունքում պարզվի, որ Ադրբեջանը կրում է խոշոր պարտություն՝ նշանակալի տարածքային կորուստներով, նախեւառաջ՝ ռազմավարական նշանակության տարածքների:

Ներկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի մակարդակը, հետախուզական ծառայությունների գնահատականներով, բարձր չէ, բայց սպառնալիքը մնում է ակտուալ:

Երկար ժամանակ ամերիկա-թուրքական հարաբերությունները բնութագրվում էին անկայունությամբ, եւ ներկայում չի կարելի ասել, որ դարձել են ավելի կայուն: Սակայն ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ են եղել, ԱՄՆ-ում «համակերպվել» են, որ Թուրքիան դադարել է լինել հուսալի գործընկեր եւ արտաքին քաղաքականության մեջ ձգտում է ինքնուրույնության ուժեղացման:

Ներկայում Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականության էությունը հանգում է Թուրքիայի հանդեպ վերահսկողության փորձերին, նրան տարածաշրջանային եւ այլ խնդիրներին ներքաշելու միջոցով, երբ նրա կախվածությունն ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից ավելի է ուժեղանում: Դրա համար պետք չէ կիրառել խորամանկ ծրագրեր ու նախաձեռնություններ, այլ ընդամենը հմտորեն արձագանքել Թուրքիայի պահանջներին ու հավակնություններին:

ԱՄՆ-ն չի ձգտում Թուրքիային նեքաշել հակամարտությունների մեջ, քանի որ դա բավական ռիսկային է, այլ բավական արդյունավետ խոչընդոտներ է կառուցում նրա քաղաքական գործողությունների ճանապարհին:

ԱՄՆ-ի նպատակներից մեկն այն է, որ Թուրքիային թույլ չտա ռազմական ուժ կիրառել հաեւան պետությունների հանդեպ, նույնիսկ իրավիճակի կտրուկ սրման դեպքում:

Միեւնույն ժամանակ, Սիրիայի իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան է Թուրքիան կախված ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից, եւ ի վիճակի չէ նույնիսկ մերձակա երկրներում քաղաքականություն վարել առանց նրանց հետ համաձայնեցնելու:

Ներկայում ԱՄՆ-ում չկան հանգամանալից մշակումներ ու կանխատեսումներ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի հարցում: Օբաման գտնում է, որ Էրդողանի հետ իր հարաբերությունները բավարար են նորմալ իրավիճակ ապահովելու համար:

Թուրքիան զգուշանում է ԱՄՆ-ի հետ ավելորդ խնդիրներից, սակայն շարունակում է առաջ քաշել նոր պահանջներ: Ապագայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները անկայուն կմնան, բայց կլինեն գործընկերության շրջանակում: Թուրքիան չափից ավելի է կապված ԱՄՆ-ի հետ, որպեսզի գնա կտրուկ վատթարացման:

Ռուսաստանը կորղրել է իր ազդեցությունը Թուրքիայի վրա, որին արդեն անհնար է զսպել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմին միջամտելու հարցում, առանց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, եթե նկատի առնվեն Թուրքիայի միջամտության տարբեր միջոցները:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20