Կառավարությունն անապահով ընտանիքների համար կներկրի ևս 55 հազար ընդունիչ սարք

Kazino

Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն առաջին եռամսյակում կհատկացվի 412,5 մլն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու և մնացած ապահով ընտանիքների տրամադրելու համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ընդունված որոշումը և նշեց. «Այդ հարցը քննարկվել է նաև ՀՀ Նախագահի հետ և հանձնարարվել է համապատասխան գերատեսչություններին՝ խնդրին տալ արագ լուծում և այնպես անել, որ որևէ անապահով ընտանիք չզրկվի սարքն անվճար ստանալու հնարավորությունից»:

Այդ սարքերն այնուհետ պետք է հանձնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որն էլ իր հերթին Աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ 10 օրվա ընթացքում կներկայացնի սոցիալապես անապահով ընտանիքների թիվը`վերջիններիս սարքով ապահովելու համար: ՀՀ վարչապետը հորդորեց աշխատանքը կատարել մանրակրկիտ՝ բոլոր անապահով ընտանիքներին սարքերով ապահովելու համար:

Մինչ այս հանրապետություն էր ներկրվել ևս 48 հազար սարք, որը հատկացվել է սոցիալապես անապահով ընտանիքներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20