Նոր իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում

- in Կրթություն
Levon Mkrtchyan

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

– 20 տարիների ընթացքում բացարձակ ծանր  վիճակից հետո ունենք որոշակի արդյունքներ, նաև՝ բացթողումներ: Ցանկացած կոալիցիա քաղաքական շարժում է,  իր հիմքում ունի  համագործակցություն,  քաղաքական և կոնկրետ  խնդիրներ: Այդ խնդիրների մի զգալի մասը կհաջողվի լուծել, իսկ  այն ինչ որ չի հաջողվի, պիտի թողնվի շարունակության վրա: Ցանկացած քաղաքական գործընթացից հետո Հանրապետությունում որոշակի արդյունք արձանագրվել է: Հակառակ պարագայում՝ այսօր չէինք ունենա այս հանրապետությունը:  Եվ ցանկացած մեծ քաղաքական գործընթացից հետո մենք կարողացել ենք ամենակարևորը պահել՝ երկրի քաղաքական կայունությունը, կենսունակությունը, և բալանսավորումը` տարածաշրջանային և ներքին իմաստով: Հիմա դա կգնա հաջողության, թե` անհաջողության, ձեր գնահատականն է: Աշխարհը վաղուց անցել է սև կամ սպիտակ նայելու փուլից: Գործընթացների մեջ կան հաջողություններ, ձախողումներ, կան հարցեր, որ հետո պիտի լուծվեն: Հիմա` Սահմանադրության ընդունման կապակցությամբ, նոր իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում: Հսկայական աշխատանք կա անելու, ամբողջ երկրի կառավարման համակարգը պիտի փոխոխվի: Այդ ընթացքում ինչ-որ բաներ կհաջողվի, ինչ-որ բաներ  կարող է և չհաջողել: Բայց որ քաղաքական գործընթացը մեր զարգացմանը պիտի նպաստի, դա միանշանակ է:

ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացմանն անդրադառնալով՝ Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ  մենք նախապատրաստել ենք,  և աշնանը շրջանառության մեջ կդնենք, կքննարկենք բուհական նոր օրենսգիրքը: Մենք խորացել ենք Բոլոնյիայի  գործընթացում, ունենք պարտավորություններ, որի մեջ կարևոր հատվածը բուհական ինքնավարության և բուհի հավատարմագրման գործընթացում բուհի՝ իբրև մեկ միավոր  լինելու գաղափարախոսությունն է: Այսօրվա  խորհուրդների ձևաչափը ապահովում է բալանսը, բայց խորքային իմաստով  այդ խորհուրդների ձևաչափը կարիք ունի վերակազմավորման: Այս ուղղությամբ բոլոր քննարկումները կլինեն հրապարակային և հնարավորինս լայն մասնագիտական և հասարակական շրջանակների ընդգրկմամամբ:

Մարիամ Միրզոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20