Խաչատուր Սուքիասյանը քաղաքականություն վերադառնալու մասին և ոչ միայն

- in Ով ով է ...
Khachatur Sukiasyan

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դեռևս որոշում չի կայացրել քաղաքականություն վերադառնալու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 5-ին «Ռոսիա մոլ» առևտրի ու ժամանցի կետրոնի բացման արարողությանը (սեփակա նատերը Խաչատուր Սուքիասյանի հիմնադրած «Սիլ» կոնցեռնն է) լրագրողների հետ ճեպազրույում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սա նախընտրական շրջանի մեկնարկ է, նա նշեց. «Ինձ հավատեց, միգուցե հասունությունը, տարիքը, անցած ճանապարհն ու դժվարություններն են պատճառը, որ դեռ չեմ կարողանում որոշում կայացնել: Հաճույքը չգիտեմ ինչից պետք է ստանամ՝ շատ արտադրելուց, նոր կառույցներ ստեղծելուց, թե գնալ քաղաքական համակարգ, արդյոք կստացվի կառավարմանը մաս կազմել այն ձևով, որ ես եմ պատկերացնում»:

Երևանի կենտրոնում բացված մայրաքաղաքի երրորդ խոշոր առևտրի և ժամանցի կենտրոնը՝ «Ռոսիա մոլ»-ը, 350 նոր աշխատատեղերի բացման հնարավորություն է ընձեռել: Բացի այդ, մոլի սեփականատեր, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ այն նպաստում է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: «Պետք է նկատել, որ մոլերը նույնպես նպաստում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որպես կառուցող` կարող եմ ասել՝ այո, դա խոշոր ներդրում է, բայց այստեղ 100-ավոր աշխատատեղեր են ստեղծվում, դրանից առաջ շինարարական աշխատանքներ են եղել, որը նպաստում է, որ մի քայլ առաջ գնան Ս այկական շինարարարական արտադրամասերը: Նրանք սովորում ու դառնում են ավելի պիտանի մասնագետներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց գործարարը:

Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ Հայաստանում տարբեր ոլորտներում մրցունակ արտադրանք ստեղծելու մեծ հնարավորություններ կան: «Հայերը շատ լավ միտք ունեն, որակով կարող են արտադրանք ապահովել: Անհրաժեշտ է ոլորտին աջակցել, ֆինանսական միկրովարկեր տրամադրել, որ ՓՄՁ բիզնեսներն ապագայում դառնան խոշոր բրենդներ, աՍ դ հնարավորությունը կա Հայաստանում: Ես ինքս էլ զարմացած եմ, թե ինչ կարգի արտադրանք են կարողանում տալ հագուստի արտադրությամբ զբաղվողները»,-հավելեց նա: Սուքիասյանը վստահեցրեց, որ աջակցելու են, որպեսզի հայկական արտադրության ապրանքները ևս ներկայացված լինեն կենտրոնում՝ մանավանդ, որ դրանք իրենց որակով չեն զիջում ճանաչված բրենդներին:

Խաչատուր Սուքիասյանը շեշտեց, որ Երևանում մոլերը քիչ են՝ նշելով, որ ապրել է արտասահմանյան 650 հազար բնակչություն ունեցող քաղաքում, ուր 7-ից ավելի մոլ կար, իսկ երեք տարի առաջ էլ այնտեղ կառուցեցին 25 հազար քառակուսի մետրանոց խոշոր առևտրային կենտրոն: Խաչատուր Սուքիասյանը ընդգծեց, որ առևտրային և ժամանացային խոշոր կենտրոնի առկայությունը դրական ազդեցություն ունի նաև զբոսաշրջային բիզնեսի համար:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նկատեց, որ Երևանը համալրվեց նոր, գեղեցիկ, եվրոպական ստանդարտներին հարիր առևտրային կենտրոնով: «Քաղաքին ու հատկապես միջին խավին այն տալու է սպասարկման նոր հնարավորություններ, մատչելի ծառայությունների ու ապրանքների մատակարարում, մետրոյի հանգույցից մինչև մայրուղային խաչմերուկների վրա ելք ունեցող մշակութային վայր, ուր ոչ միայն առևտուր  կարող են կատարել, այև հանգիստ, ժամանց անցկացնել»,-ասաց Արսեն Ղազարյանը: Նա հավելեց, որ Երևանում գործող մոլերը գրավիչ են հատկապես տարածաշրջանային տուրիստների համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20