Փոխվել է «Սդղի գյոլ»-ի գործով դատավորը

- in Իրավունք
dat

Փաստինֆո. Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծկռտուքի աղմկահարույց գործով տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն՝ գործը մակագրվել է նոր դատավորի՝ Անդրանիկ  Մնացականյանին:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանի կազմի փոփոխության հիմքը՝ գործը մինչ այդ քննող դատավոր Նապոլեոն Օհանյանի զեկուցագիրն է, պատճառը, ինչպես նշվում է, հերթական ամենամյա արձակուրդն է: Ի դեպ, երկու անգամ «արձակուրդ» բառը գրվել է տառասխալով՝ «արձակուրթ»:

Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ գործի դատական քննությունը սկսվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, վերջին՝ այս տարվա մարտի 1-ի,  դատական նիստը տեղի չի ունեցել՝ դատավորը գտնվում է հերթական ամենամյա արձակուրդում, պատճառաբանությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20