Առեղծվածային դեպք Սասունիկ գյուղում. կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է կնոջ կիսաքայքայված դի

- in Հասարակություն
diak

Այսօր` մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 9-րդ փողոցի 12 տանն հարակից կիսակառույց շինությունում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:

Ոստիկանների խնդրանքով ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև Աշտարակի շտապօգնության բրիգադն ու դատական բժիշկը: Դեպքի մասին տեղեկությունը փախանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքում հայտնաբերել են Սասունիկ գյուղի բնակիչ, 83-ամյա Լենիկ Խաչատրյանի կիսաքայքայված դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չկան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20