Պոլիկնիկաներում առաջարկում են Սամվել Ալեքսանյանի և Միհրան Պողոսյանի ընկերությունների ներմուծած կաթնախառնուրդները

- in Մամուլ
Samvel Akeqsanyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ մանկական պոլիկլինիկաներում ծնողներին խորհուրդ են տալիս կրծքի կաթին փոխարինող երկու տեսակի կաթնախառնուրդ օգտագործել, առաջինը՝ Hipp, իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով դա չի ընդունում, ապա՝ Humana։

Հայաստան է ներմուծվում մեկ տասնյակից ավելի մանկական կաթնախառնուրդ։ Ըստ նույն պոլիկլինիկաներում աշխատող մանկաբույժների, դրանք հիմնականում նույն որակի են։ Ոլորտին քաջածանոթ մեր աղբյուրները փոխանցում են, որ պոլիկլինիկաներում շեշտում են առաջին հերթին Hipp-ը և Humana-ն, որովհետև առաջինը ներմուծում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, երկրորդը՝ Միհրան Պողոսյանի «Քեթրինը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20