Ինչպես պահպանել և բարելավել հիշողությունը

- in Հասարակություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիշողության հետ կապված տարիքային խնդիրները անհատական են:

Այդ պատճառով անհրաժեշտ է երիտասարդ տարիքից ձեռնարկել միջոցառումներ՝ այն բարելավելու և ուղեղի ակտիվությունը պահպանելու համար:

Ֆիզիկական ակտիվություն

Ինտենսիվ ֆիզիկական վարժությունները լավացնում են ուղեղում արյան շրջանառությունը և նրա աշխատունակությունը: Հատկապես օգտակար է յոգան:

Բուրմունքներ

Կենտրոնանալ օգնում են որոշ բուրմունքներ, օրինակ՝ ռեհանի, խունկի, կիտրոնի, բալասանի, ուրցի, վարդի և նարդոսի բույրերը:

Լավ տրամադրություն

Առավոտյան օրգանիզմը ավելի լավ է արթնացնել մի բաժակ մաքուր ջրով, քան սուրճով կամ թեյով: Սոված ժամանակ ջուր խմելը ակտիվացնում է աղեստամոքսային համակարգը՝ չգրգռելով ստամոքսի լորձաթաղանթը, և առույգացնում է:

Ինտելեկտուալ խաղեր

Բազմաթիվ գլուխկոտրուկները և խաչբառերը օգնում են ուղեղը պահել սթափ վիճակում: Սովորեք բանաստեղծություններ և ուսումնասիրեք օտար լեզուներ:

Լուսավորվածություն

Հարկավոր է դիտել հետաքրքիր հաղորդումներ: Սակայն ամենաօգտակարը ընթերցանությունն է:

Ստեղծագործություն

Օրը ընդամենը 15 րոպե մտավոր աշխատանք կատարելը ուղեղը փրկում է քայքայումից: Դա կարող է լինել նկարչություն, մոդելավորում, քանդակ, ասեղնագործություն և դիզայն:

Սնունդ

Ժողովրդական բժշկությունը ունի հազարավոր բաղադրատոմսեր ուղեղի աշխատանքի վերականգնման համար: Շատ խոտաբույսեր մեծացնում են սթրեսի նկատմամբ կայունությունը և մարդու մտավոր ունակությունները: Օրինակ՝ ժենշենը, կիտրոնաթուփը և այլն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20