Բացասական տրամադրվածությունը այն նվազեցրել է

Bzhishk

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ լավատեսությամբ կարելի է բարձրացնել դեղերի ազդեցության արդյունավետությունը: Միաժամանակ հոռետեսորեն տրամադրված լինելը կարող է դա նվազեցնել:

Գերմանացի և բրիտանացի գիտնականները օգտագործել են առողջ մարդկանց խմբում ուղեղի սքանավորում, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպես են դրական կամ բացասական սպասումները արտացոլվում ուղեղի գործունեության վրա:

Հետազոտողները օգտագործել են ջերմության աղբյուր, որպեսզի ցավ պատճառեն կամավորներին և սքանավորեն նրանց ուղեղը այդ ժամանակ:

Փորձին մասնակցել է 22 մարդ: Նրանց առաջարկել են գնահատել իրենց ցավը մինչև 100 բալային համակարգում:

Գիտնականները եզրակացրել են՝ սպասումը, որ ցավազրկողը արդյունավետ կլինի, կրկնապատկել է դեղամիջոցի ազդեցությունը, իսկ բացասական տրամադրվածությունը այն նվազեցրել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20