40 րոպեից ավելի տևողությամբ ցերեկային քունը վտանգավոր է առողջության համար

- in Հասարակություն
qnel

Երկարատև ցերեկային քունն ու չափից դուրս հոգնածությունը կապված են մետաբոլիկ (նյութափոխանակության խանգարման) համախտանիշի առաջացման վտանգի հետ, մասնավորապես՝ ինսուլինի նկատմամբ զգայունության խանգարման:

Իրենց հետազոտության մասին ԱՄՆ բժիշկները հայտնել են Կարդիոլոգիայի ամերիկյան քոլեջի 65-րդ ամենամյա գիտական նստաշրջանի ժամանակ:

40 րոպեից ավելի տևողությամբ ցերեկային քունը կտրուկ բարձրացնում է նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների առաջացման ռիսկը և բարձրացնում արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը, գոտկատեղի հատվածում ճարպային հյուսվածքի ծավալները, արյան մեջ շաքարի մակարդակը:

Չափից դուրս բարձր հոգնածությունն օրվա ընթացքում ևս վկայում է նյութափոխանակության խանգարումների մասին: Գիտնականները նման եզրակացության են հանգել 21 հետազոտությունների արդյունքներով: Հետազոտվել են 30.327 հազար ասիացի ու եվրոպացի: Դա աշխարհի ամենախոշոր հետազոտությունն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20