Ի՞նչ եղանակ է սպասվում մարտին

- in Հասարակություն
Exanak

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր հայտնեց, թե այս տարի մարտը տաք կլինի, առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում:

Ըստ նրա, «Ներկա պահին հանրապետության տարածք է մոտեցել օդի տաք հոսանք: Այս անգամ այն եկել է Իրաքից: Ըստ կանխատեսման` առաջիկա 7-8 օրերին լինելու ենք տաք հոսանքների ազդեցության գոտում: Առաջիկա օրերին սպասում ենք օդի ջերմաստիճանի բարձրացում: Այն կբարձրանա մինչև մարտի 4-ը ներառյալ»:

Նրա խոսքով` բարձրացման արդյունքում ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 3-ին և 4-ին` Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23-ի, իսկ Տավուշի, Սյունիքի հովտային հատվածներում` մինչև 24-25-ի. «Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-12 աստիճանով: Մարտի 2-ից Արարատյան դաշտում կտրուկ բարձրանալու է գիշերային ջերմաստիճանը: Մարտի 3-ից հետո նվազագույն ջերմաստիճանները կտատանվեն +8 -+10 աստիճանների սահմանում: Այս ջերմային ֆոնը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին: Ապրիլի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և հանրապետության ցածրադիր հատվածներում ջերմաստիճանը կհասնի 20-21-ի»:

Գագիկ Սուրենյանի խոսքով` հանրապետության լեռնային շրջաններում առատ ձյուն է կուտակված. «Մարտը տաք կլինի: Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Կանխատեսվում է, որ տեղումնառատ կլինի: Տեղումները կլինեն նորմայից ավելի: Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան առատ տեղումներ, ցրտահարություններ չեն դիտվի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20