Մյասնիկյան պողոտայում 33-ամյա վարորդը Touareg-ով մխրճվել է աղբատար բեռնատարի մեջ

- in Հասարակություն
vtar

Մարտի 20-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Սկառլետ» ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 72 SR 220 պետհամարանիշով (վարորդ Մ. Գ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի 13 OR 461 պետհամարանիշով աղբահանության ավտոմեքենային (վարորդ Ռ. Ս.):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը: Մ. Գ.-ն հրաժարվել է հոսպիտալացումից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20