Ռուսաստանում լռության մատնեցին ահասարսուռ դեպքը

- in Կեղտոտ լվացք
zenq

Փետրվարի 29-ին Մոսկվայում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել. ազգությամբ ուզբեկ դայակը կտրել է 4 տարեկան երեխայի գլուխը և այն ձեռքին դուրս եկել քաղաքի փողոցներ:

Նա սկսել է «Ալլահ աքբար» գոռալ և սպառնացել պայթյուններ կազմակերպել: Այնուհետև նա փաթեթից հանել է երեխայի գլուխը, որից հետո ոստիկանությունը շրջափակել է «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի տարածքը:

Այս ցնցող դեպքը, սակայն, դուրս է մնացել Կրեմլի վերահսկողության տակ գտնվող մամուլի ուշադրությունից: Դաշնային հեռուստաալիքները չեն անդրադարձել այս թեմային, իսկ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում աջակցում են հեռուստաընկերությունների որոշմանը երեխայի սպանության դեպքը եթերում չներկայացնելու մասին: Այդ դեպքին ընդամենը հպանցիկ՝ պաշտոնական հաղորդագրության տեսքով, անդրադարձել են ՏԱՍՍ, ՌԻԱ Նովոստին, Ինտերֆաքս գործակալությունները, սակայն նյութը գլխավոր բաժիններում չի հայտնվել: Պետական հեռուստաընկերությունների երկու ներկայացուցիչներ РБК գործակալությանը հայտնել են, որ իրենցից պահանջել են տեսանյութեր չցուցադրել դեպքի վերաբերյալ: Նրանց խոսքով, իշխանությունում չեն ցանկանում ուշադրություն բևեռել ազգային հարցի վրա:

Ռուսական պետական մամուլը կարող է ժամերով պատմել Ուկրաինայում երեխայի խաչելության չեղած դեպքի, Սիրիայում ԻԼԻՊ-ի վայրագությունների, Գերմանիայում ռուս աղջկա մասին, որին իբր միգրանտները բռնաբարել են, Ֆրանսիայում երեխաների այլասերման ու գոյություն ունեցող կամ չունեցող բազմաթիվ բաների մասին:

Ռուսական պետական մամուլը, սակայն, լռում է նմանը չունեցող դաժանության մասին՝ իբր ազգային հարցի վրա ուշադրություն չբևեռելու համար: Սակայն, այդ նույն մամուլը 3 տարի առաջ շովինիստական բնույթի ռեպորտաժներ էր պատրաստում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20