The Economist-ի շապիկին հայտնվել է Պուտինի ծաղրանկարը

Putin

Բրիտանական The Economist շաբաթաթերթը վերջին համարում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին քննադատական հոդված։ Շապիկին Պուտինի ծաղրանկարն է, որում նախագահը պատկերված է դատարկ արձանի ներսում։

«Լիարժեք գերուժ. Պուտին, Սիրիա և քարոզչական մեքենա»,- մակագրված է ծաղրանկարը։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Պուտինը հրամայել էր դուրս բերել հիմնական ուժերը Սիրիայից։ Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը լքել էր Սիրիան մարտի 15-ին։

1778188

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20