Ադրբեջանը սպառնում է հարվածել Ստեփանակերտին

- in Կեղտոտ լվացք
hretani zenq

Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը բերվել է մարտական վիճակի երկրի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, զինված ուժերը բերվել են մարտական վիճակի Ստեփանակերտին հարված հասցնելու նպատակով:

«Պաշտպանության նախարարը հրաման է տվել բոլոր տեսակի զորքերին, այդ թվում հրթիռահրետանային զորքերին, պատրաստ լինել ջախջախիչ հարվածներ հասցնելու ծանր զինտեխնիկայի կիրառմամբ Հանկենդիին և այլ ադրբեջանական օկուպացված քաղաքներին, եթե կարճ ժամանակում թշնամին չդադարի հարվածներ հասցնել մեր բնակավայրերին»,- մեջբերում է Interfax-ը Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ զինված ուժերը «համարժեք հարված» կհասցնի, եթե Ադրբեջանը չդադարի կրակը Ղարաբաղում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20