Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

- in Կարծիք
HAPK

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Ամեն ինչ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով։ Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության ու իրավիճակի սրմանը»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարությունը մշտական շփման մեջ են Հայաստանի ղեկավարության հետ. «Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք տեղի ունեցած զինված բախման մասին ամբողջական, սպառիչ տեղեկատվություն։ Կարծում ենք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20