Ադրբեջանի ռազմական ծախսերը 2015 թվականին աճել են 8 տոկոսով

- in Տնտեսական
Hashvark

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց 2015 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի մասին։

SIPRI-ի պաշտոնական կայքում տեղ գտած այդ զեկույցում առանձին անդրադարձ է կատարված Հարավային Կովկասի ռազմական ծախսերին։ Ադրբեջանի մասով նշված է, որ 2015 թվականին այդ երկրի ռազմական ծախսերը կազմել են 3021 միլիոն դոլար, ինչը 165 տոկոսով գերազանցում է 2006 թվականին նրա ռազմական ծախսերի ցուցանիշը։

Ընդ որում՝ Ադրբեջանը 2006-2015 թվականներին ռազմական ծախսերի ամենամեծ ցուցանիշն արձանագրած երկրների թվում զբաղեցրել է 12-րդ տեղը։

Հաղորդվում է, որ 2014 թվականի համեմատ 2015 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են 8 տոկոսով՝ չնայած նավթի համաշխարհային գնանկմանը։

Ընդգծվում է, որ Ադրբեջանը մեծապես կախված է նավթի վաճառքից ստացվող եկամուտներից, և 2016 թվականի նրա բյուջեն վկայում է ռազմական ծախսերի կրճատման մասին։

Հայաստանի ռազմական ծախսերի մասով գրված է, որ 2015 թվականին դրանք կազմել են 447 միլիոն դոլար, ինչը 7.7 տոկոսով գերազանցել է 2014 թվականի ցուցանիշը, ինչպես նաև 71 տոկոսով գերազանցել է 2006 թվականի ցուցանիշը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20