Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի հրադադարը խախտելու համար

- in Կարծիք
Tomas de Vaal

Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսումը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Carnegie.ru-ում հրապարակած իր հոդվածում նման կարծիք է հայտնել փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ, ինչպես շատերը հաճախ ասում են: 1994թ. հրադադարը պահպանվում էր զսպվածության և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հաշվարկների շնորհիվ»,- նշում է դե Վաալը:

Փորձագետը շեշտում է նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից միլիարդավոր նավթադոլարներն օգտագործվել են զենքի ձեռքբերման համար, իսկ Հայաստանը պահպանել է հավասարակշռությունը Ռուսաստանի հետ ունեցած իր դաշինքի շնորհիվ:

«Հակամարտության գոտում կա ծանր զրահատեխնիկա, շուրջ 20000 մարդ երկու կողմերից և ընդամենը մի քանի անզեն ԵԱՀԿ դիտորդներ, ուստի նման մարտերի վերսկսման հնարավորությունը երբեք ավելի մեծ չէր եղել»,- գրում է դե Վաալը: Փորձագետը միաժամանակ ընդգծում է, որ ադրբեջանական կողմն ավելի շատ պատճառներ ունի հրադադարը խախտելու համար: «Որպես հակամարտությունում պարտված կողմ Բաքուն գիտակցում է, որ Հայաստանի նկատմամբ իր միակ ճնշման գործիքը հրադադարի խախտումներն են, որոնք հիշեցնում են ստատուս-քվոյի անընդունելիության մասին»,- նշում է ամերիկացի փորձագետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20