Ադրբեջանում շարունակվում են «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամների ձերբակալությունները

- in Իրավունք
Ilham Aliev

ՆԳՆ-ի ու դատախազության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել Լենքորանում, որի ժամանակ ձերբակալել են երկու տեղաբնակի՝ Գիսմեթ Իսաևին ու Վուղար Իսմայլովին:

ՆԳՆ-ի ու դատախազության մամլո ծառայությունների տարածած համատեղ հայտարարությունում, որ նրանց կասկածում են ազգային ու կրոնական ատելություն բորբոքելու, զանգվածային անհնազանդության կոչեր հնչեցնելու, իրավապահ մարմիններին դիմադրելու համար:

Նրանց բնակարաններում կատարված խուզարկության և անձնական զննման ժամանակ պարզվել է, որ այդ անձինք ներկայումս կալանքի տակ գտնվող Թալե Բագիրզադեի «Մուսուլմանական միասնություն» շարժման կողմնակիցներ են: Խուզարկության ժամաակ հայտնաբերվել է զենք-զինամթերք, կրոնական բովանդակությամբ 18 գիրք:

Բագիրզադեն ու նրա կողմնակիցների խումբը ձերբակալվել են 2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարան ավանում անցկացված հատուկ գործողության ժամանակ: Դրանից հետո «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամների զանգվածային կալանավորումները սկսվել են ողջ Ադրբեջանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20