Ադրբեջան մեկնած ռուս գործիչները մի հարց են դնում Ալիևի առաջ՝ պետք է անդամակցել ԵԱՏՄ-ին. «Հրապարակ»

- in Մամուլ
ETM

«Հրապարակ» թերթը գրում է. Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաև դիվանագիտական «գետնի» վրա՝ կանխելով թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան, այդ թվում և Ղարաբաղ կատարած այցի, թե սպասվելիք նոր հրադադարի համաձայնագրի արդյունքները։

Թե Լավրովը, թե դրանից առաջ Շոյգուն ու Պատրուշևը և թե այսօր Մեդվեդևը մեկ հարց են դնելու անհաջող «բլից-կրիգից» դեռ ուշքի չեկած, բոլոր ռուս հյուրերին շնորհակալությամբ հեղեղած Ալիևի առաջ՝ պետք է անդամակցել ԵԱՏՄ-ին։

Ալիևը ծանրացնում է հարցի պատասխանը, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիան երբեք նման բան Ալիևին թույլ չի տա։ Հակադարձ հայցով էլ Ռուսաստանը վախեցնում է Ալիևին, որ Հայաստանը կգրավի էլի որոշ տարածքներ։ Հայաստանն էլ, շատ լավ հասկանալով, որ իրեն փորձում են այս խաղում օգտագործել, լայն համագործակցություն է սկսել Եվրոպայի հետ։ Առաջիկա շաբաթ Ղարաբաղ կայցելեն եվրոպական հայտնի դեմքեր, որոնք հենց Արցախից Ղարաբաղի օգւոին հայտարարություններ կանեն՝ բնականաբար, «չանտեսելով» Ռուսաստանին։ Մեր աղբյուրները չցանկացան անուններ տալ. «Կգան՝ կտեսնեք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20