Ազերիներին ուշադրություն մի դարձրեք, Մակալլանս ուր ա … Խաչատուրովը` հարձակումից ժամեր առաջ

Konyak Makallan

Քառօրյա պատերազմից հետո հասարակությանը հուզող հիմնական հարցերից մեկը դա հետևյալն էր, ինչպե՞ս է ստացվել, որ մեր հետախուզությունը ժամանակին չի նախազգուշացրել ազերիների հարձակման մասին, որն էլ հանգեցրել է առաջին օրվա դրությամբ զոհերի մեծ քանակին:

Armcrimenews.com. Հասարակությունը դրանում մեղադրեց մեր հետախուզությանը, հնչեցվեցին կարծիքներ, որ տվյալ գերատեսչության ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Սակայն պարզվեց, որ մեր հետախուզությունը ոչ միայն իր պարտականություններն է կատարել պատշաճ, այլև հարձակման մասին տեղեկացրել է ժամանակին բանակի ղեկավարությանը:

Այսպես՝

Ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող «էյֆեր՚» բիլիարդի սրահում:

Նրան ընկերակցում էին Կարեն Ճշմարիտյանը և Զորիկ անունով ևս մի պաշտոնյա:

18:30-ին բիլիարդի սրահ է մտնում Խաչատուրովի օգնականը և զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ սկսվել է ազերիների լայնամասշտաբ տեղաշարժ:

Գենշտաբի պետը այս լսելուց հետո, բառացի կարգադրում է ուշադրություն չդարձնել:

19:30-ին օգնականը նորից է մտնում սրահ և զեկուցում, որ հետախուզությունը հայտնում է, որ  ազերիների տեղաշարժը աննախադեպ է, մարդաշատ և լայնամասշտաբ:

Գենշտաբի պետից ստանում է նույն պատասխանը, ուշադրություն մի դարձրեք:

20:00-ին օգնականը նորից է մտնում սրահ և հայտնում, որ հետախուզությունը հայտնում է, որ ազերիների լայնամասշտաբ տեղաշարժի հետ միասին սկսվել է նաև զինտեխնիկայի տեղաշարժ, որ ազերիները ծանր հրետանին մոտեցնում են առաջնագծին, որ ռմբակոծման հավանականությունը շատ բարձր է:

Օգնականը նաև զեկուցում է, որ հետախուզությունը պնդում է, որ պետք է հայտարարել համար առաջին տագնապ և զինվորներին հետ քաշել առաջնագծից, որպեսզի հրետակոծման ժամանակ զոհեր չտանք,… սա ի դեպ ռազմական ստրատեգիա է:

yuri khachaturovԽաչատուրովը նորից է հրամայում ոչինչ չձեռնարկել և ժամը մեկ զեկուցել իրեն, որից հետո խփում է իր վերջին հաղթական գնդակը՝ Կարեն Ճշմարիտյանի հետ խաղացվող բիլիարդի պարտիայում, և վերջինիցս պահանջում «Մակալլան»  տեսակի պարտված խմիչքը:

Ապրիլի 2-ին գիշերը ժամը երկուսին, ազերիները հրետակոծեցին ԼՂՀ սահմանը, հարձակմանը անտեղյակ զինվորները մնացին ռմբակոծման տակ՝ խրամատներում, ըստ հավաստի աղբյուրների քառօրյա պատերազմի հենց առաջին օրը զոհվել են հայոց բանակի ընդհանուր զոհերի մոտ 70%-ը:

Զինվորների մեծ մասը զոհվել են հենց հրետակոծման արդյունքում, այն ժամանակ երբ հավանաբար հայոց բանակի գենշտաբի պետ Խաչատուրովը ըմբոշխնում էր Կարեն Ճշմարիտյանի կրված ՙՙՄակալլան՚՚  տեսակի 250 ԱՄՆ դոլար արժողությամբ կոնյակը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.