Ալիևի դուստրերն ունեն միլիարդավոր դոլարների ակտիվներ

- in Հասարակություն
Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին է պատկանում 6 ոսկու հանքերը տնօրինող ընկերության 56% մասնաբաժինը, որոնց արժեքը կարելի է գնահատել միլիարդավոր դոլարներով:

Այս մասին է պնդում Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հարցերով կենտրոնի հետաքննությունը (OCCRP), որը հիմնված է պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության տվյալների բազայից փաստաթղթերի արտահոսքի վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ինը տարի առաջ Ադրբեջանի նախագահը այդ 6 հանքերի շահագործման իրավունքը փոխանցել է Մեծ Բրիտանիայի ինչ-որ ընկերության և 3 օֆշորների, սակայն իրականում այդ հանքերը դարձել են Ալիևի ընտանիքի սեփականությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20