Ահաբեկչության վարկածը Քննչական կոմիտեն չի հաստատում, զոհերն, այնուամենայնիվ, 2 են

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից զոհերից մեկի ինքնությունը ճշտված է, սակայն դեռ չի հրապարակվում։ Քննչական կոմիտեն, ի տարբերություն ԱԻ նախարարության, «Երկիր Մեդիա»-ն հայտնել է 2 զոհի մասին։

Ավտոբուսում եղել է 9-ը մարդ, նրանցից 3-ն անչափահասներ են։ Վարորդը ողջ է եւ նրա հետ այժմ քննչական գործողություններ են տարվում։ Մյուս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Ահաբեկչության վարկածը Քննչական կոմիտեն չի հաստատում։ Սակայն պաշտոնապես հաստատվում է, որ նշված ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով եւ գազի բալոնի պայթյունի վարկածը հերքվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20