Ահա թե ինչով է զբաղված ՀՀ արտաքին գործոց նախարարությունը

- in Կեղտոտ լվացք
AGN

Հայաստանի ԱԳՆ կարեւորագույն խնդիրը պետք է լիներ գործընկերների եւ աջակցության ապահովումն աշխարհում, տարբեր խոշոր պետություններից սպառազինության ձեռքբերումը:

Հայաստանի ԱԳՆ-ն երկիրը հասցրել է միջազգային մեկուսացման ու քաղաքական շրջափակման, իսկ ինքն իրեն արտաքին գործերի նախարար կոչող մարդը՝ Էդվարդ Նալբանդյանը, դարձել է Ռուսաստանի հավաքագրված գործակալը եւ կատարում է խնդիրները բացառապես Ռուսաստանի շահերից:

Արդյունքում Հայաստանը զրկվել է միջազգային աջակցությունից, իսկ միջազգային հանրության խաղաղասիրական հայտարարությունները պայմանավորված են միայն խնդրի ձեւական կողմով:

Կոչեր են հնչում աշխարհին, սակայն միջազգային հանրության մեծ մասը ցանկանում է Ռուսաստանի քաղաքականության տապալումը, այն, որ Ռուսաստանն ընդունակ չէ կատարել պատերազմը դադարեցնելու իր «խոստումները»: Արեւմուտքը շարունակում է ցուցադրել Ադրբեջանի վրա ազդելու եւ իրադարձությունները վերահսկելու հարցում Ռուսաստանի անընդունակությունը:

Ռուսաստանն անգործունակ պետություն է, որը չի կարող կառավարել Կովկասը: Ինչո՞ւ պետք է Արեւմտյան հանրությունը միջամտի պատերազմին ու օգնի Ռուսաստանին Կովկասում լիակատար վերահսկողություն հաստատելու, հակամարտության գոտում զինված սադրանքները վերահսկելու ու սեփական խաղաղարար զորքը մտցնելու հարցում:

Էդվարդ Նալբանդյանը պետք է պատասխանատվություն կրի ազգային դավաճանության համար: Պետք է պարզել նաեւ, թե հայկական դիվանագիտական կորպուսում էլ ով է մասնակից այս իրավիճակին:

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Նալբանդյանին բացահայտ անվանում են ռուսական ագենտուրա եւ զարմացած են, թե ինչու են նրան ուղարկում Բրյուսել: Գործնականում նույնն են ասում նաեւ Վաշինգտոնում: Նկատի է առնվում, որ նրա հետ անհնար է խոսել, քանի որ այդ զրույցներն անմիջականորեն ուղարկվում են Մոսկվա: Ոչ Բրյուսելում, ոչ էլ Վաշինգտոնում չեն ցանկանում խոսել Մոսկվայի հետ, նրանք ցանկանում են խոսել Երեւանի հետ:

Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում, եւ ժամանակն է արմատապես փոխել արտաքին քաղաքականությունը, եթե դա հնարավոր է: Մոսկվայի ՄԳԻՄՕ-ում Նալբանդյանի հետ սովորած մարդիկ զարմացած են, թե ինչու են նրան նշանակել արտաքին գործերի նախարար, չէր որ նա չի կարող թեկուզ քիչ ինչ հակառակվել Մոսկվայի դիկտատուրային:

Երկրին պետք են նոր ԶԼՄ-ներ, որտեղ կաշխատեին նորմալ, ռուսներից անկախ լրագրողներ ու մեկնաբաններ: Պրոռուսական կողմնորոշման այսպես կոչված քաղաքագետներն ու լրագրողները ներկայում էլ, երբ արյուն է հեղվում, շարունակում են պաշտպանել Ռուսաստանի շահերը: Ժողովուրդն իրավունք ունի իմանալ իրականությունը, նույնիսկ նրանք, ովքեր ստրուկի պես կառչած են Ռուսաստանի «հավատարմությունից»:

Այս պատերազմը տեղի է ունեցել Հայաստանի միջազգային մեկուսացման, նրա քաղաքական ու ռազմա-տեխնիկական անօգնականության պայմաններում: Ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ է Ռուսաստանը շրջափակել Հայաստանը քաղաքականապես ու ռազմա-տեխնիկակապես: Ո՞վ է Հայաստանում նպաստել դրան ու չի հակազդել Ադրբեջանին ամենաժամանակակից զենք տրամադրելու հարցում:

Սա նոր թեմա չէ, այդ մասին բազմիցս գրել են Հայաստանի 2-3 կայք: Սակայն այս ամենն արձագանք չի ունեցել: Ինչո՞ւ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Խմբ. կողմից. Հայտնի է դարձել, որ ապրիլի 5-ին Նալբանդյանը Փարիզում էր եւ գտնվել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության կենտրոնակայանում:

www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20