Ամեն ինչի պետք է պատրաստ լինել. ԼՂՀ վարչապետ. «Հրապարակ»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին թե հայաստանյան, թե ղարաբաղյան պաշտոնյաներն անչափ զգուշավոր են. խոսքը վերաբերում է ոչ միայն ուժայիններին, այլև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին, նրանց ամեն երկրորդ խոսքն Է՝ «բջջայինները թշնամիները լսում են»։

Այդ իսկ պատճառով որոշվել է խիստ կոորդինացված աշխատել։ Հարցին, թե ինչ վիճակ Է այժմ Արցախում, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը պատասխանեց. «Մարտական գործողություններ են, որոնց ընթացքում կարող են և հաջողություններ լինել, կարող են և խնդիրներ լինել, դրա համար Էլ ամեն ինչի պետք Է պատրաստ լինել։ Հնարավոր Է առաջ Էլ գնալու, հետ էլ գնանք ու հետո նորից ու վերջնական առաջ գնանք»։

Իսկ կամավորականների-ազատամարտիկների «մուտքը» Ղարաբաղ ինչ-որ բան փոխե՞ց, միանգամից շատ բուռն չէ՞ր նրանց արձագանքը։ «Շատ, շա՜տ-շա՜տ բուռն Էր»։ Ի՞նչ եք անելու՝ հե՞տ եք ուղարկելու մի մասին։ «ՉԷ, ոչ թե հետ են ուղարկում, այլ ասում են՝ մի եկեք, սպասեք՝ կասենք երբ գաք մնացածդ»։ Իսկ շփման գծում հետագա զարգացումների մասով ինչ կասեք։ «Չեմ կարող գնահատականներ տալ. շուտ է»։ Պարոն Հարությունյան, իսկ ի՞նչ եք կարծում՝ սա բլից-կրի՞գ Էր։ «Գիտեք, դա Էլ կդժվարանամ ասել, որովհետև շատ բարդ Է գնահատական տալ, թե իրականում իրենք ինչ Էին ուզում»։ Իսկ հիմա լրիվ սսկվե՞լ են։ «Դե, գիտես՝ կռիվ Է, մարտական գործողություններ են, փորձելու են տարբեր բաներ անել, մեթոդներ կիրառել, իհարկե, բայց մենք պինդ ենք կանգնած, իրենք այլընտրանք չունեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20