ԱՄՆ-ը առաջին տեղում է այնտեղ ապրող ներգաղթյալների թվով

- in Սոցիալական
USA

ԱՄՆ-ը առաջին տեղում է այնտեղ ապրող ներգաղթյալների թվով. Միացյալ Նահանգներում ապրում է 46,6 մլն ներգաղթյալ: Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 12 մլն մարդ: Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 11,9 մլն մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության զեկույցին:

Զեկույցում նշվում է, որ «2015թ. միջազգային ներգաղթյալների թիվն աշխարհում՝ մարդկանց, որոնք ապրում են պետությունում, որը նրանց ծննդավայրը չէ, ամենամեծն է եղել երբևէ գրանցվածներից՝ 244 մլն մարդ»: Համեմատության համար ասենք, որ 2013թ. աշխարհում եղել է 232 մլն ներգաղթյալ:

Միաժամանակ ներգաղթյալների բաժինը բնակչության կառուցվածքում առանձնակի մեծ է Պարսից ծոցի որոշ երկրներում՝ ԱՄԷ-ում (88,4%), Կատարում (75,7%), Քուվեյթում (73,6%):

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20