ԱՄՆ-ը ստուգումներ է սկսել օֆշորային սկանդալից հետո

- in Միջազգային
USA

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքրքրված է այն փաստաթղթերով, որոնք հրապարակել են The Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) կազմակերպության լրագրողները: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը:

«Մենք դեռևս չենք կարող մեկնաբանել հրապարակված փաստաթղթերը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը ծայրահեղ լրջորեն է վերաբերվում բոլոր հրապարակումներին, որոնք վերաբերում են կամ կարող են վերաբերել ԱՄՆ ֆինանսական համակարգին»,- հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Փիթեր Քարան:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, պոտենցիալ հետաքննություն շրջանակներում իշխանությունները կարող են բախվել հիմնական շահառուների, միջնորդ ինստիտուտների և այլ մասնակիցների որոնման խնդիրներին: Հաղորդագրությունում ասվում է նաև, որ իշխանություններին հարկ կլինի պարզել, թե հատկապես որ փուլում են ներգրավվել ամերիկյան իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

Օֆշորային իրավասության հարցով Mossack Fonseca խորհրդատվական ընկերությունը ժխտում է իր գործունեության մեջ օրինախախտումները, իսկ լրագրողների կոնսորցիումի կողմից նյութերի հրապարակման համար խոստանում է դատի տալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20