ԱՄՆ-ը ցանկանում է քառակի մեծացնել Ռուսաստանի հակազդմանն ուղղված ծախսերը

- in Միջազգային
usa russia

ԱՄՆ կոնգրեսականները մտադիր են զգալիորեն մեծացնել Ռուսաստանի դիմակայությանն ուղղված ծախսերը։

Հաղորդվում է, որ հաջորդ տարվա պաշտպանական բյուջեի քննարկման ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 27-ին, ամերիկացի օրենսդիրները կառաջարկեն քառակի մեծացնել եվրոպացի դաշնակիցների անվտանգության ամրապնդման ծախսերը, ովքեր «վախենում են Մոսկվայի գործողություններից»։ Այդ նախաձեռնության վրա ծրագրվում է ծախսել 3.4 մլրդ դոլար։ Բացի այդ, օրինագծում նախատեսվում է 150 մլն դոլարի օգնություն Կիևին՝ «Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու» շրջանակում։

russianjets_042215getty

«Մենք գումար ունենք, որպեսզի զորքեր տեղակայենք Արևելյան Եվրոպայի տարբեր մասերում, և որ ամենագլխավորն է՝ ներկա լինել այդ տարածաշրջանում և աջակցություն ցուցաբերել մեր դաշնակիցներին»,- հայտարարել է սպառազինությունների հարցերով կոմիտեի անդամ Ադամ Սմիթը։

Կոնգրեսականները նաև ցանկանում են մեծացնել ծախսերը ռազմական օդանավերի, նավերի և այլ տեսակի սպառազինությունների գնման վրա՝ «Ռուսաստանին հակազդելու համար»։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Պենտագոնը ծրագրում է 2017 թվականին Եվրոպայում դաշնակիցների աջակցության համար ծախսերը քառակի մեծացնել՝ 789 մլն դոլարից հասցնելով 3.4 մլրդ դոլարի։

 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20