ԱՄՆ-ի հետ Ասադի ճակատագրի մասին պայմանավորվածություն չկա

- in Միջազգային
Sergey Lavrov

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը իբր համաձայնության են եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի հարցում:

Ավելի վաղ արաբական առաջատար թերթերից մեկը` «Ալ-Հայաթը» հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մի քանի արաբական երկրների ղեկավարներին տեղեկացրել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կայացած համաձայնության մասին, ըստ որի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կլքի իր պաշտոնը և կտեղափոխվի այլ երկրի:

Մարտի 31-ին Կրեմլի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ տեղեկատվությունը անվանել է իրականությանը չհամապատասխանող:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20