ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են, սակայն բարդ

- in Միջազգային
USA

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները «կարևոր են, սակայն բարդ»՝ լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։

«Կան հարցեր, որոնցում մենք կիսում ենք ընդհանուր նպատակներ, հանձնարարություններ և հետաքրքրություններ, և այդտեղ մենք շարունակում ենք աշխատել ռուսական կառավարության հետ»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ը դեմ է Ռուսաստանի հետ սովորական ռեժիմով գործեր վարելուն այն հարցերում, որոնցում իրենք Ռուսաստանի հետ համաձայն չեն, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով։

RussiaԵրկկողմ հարաբերությունների այն հարցերի թվում, որտեղ պահպանվում է համագործակցությունը, Կիրբին նշել է Սիրիան։ «Մենք շատ ընդհանուր շահեր ունենք Սիրիայում»,- ասել է նա՝ նշելով Ռուսաստանի առաջատար դերը Սիրիայում կարգավորման հարցով կոնտակտային խմբում։

Spread the love