ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բարդացրել է հատուկ ծառայությունների աշխատանքը

- in Սոցիալական
facebook mobile

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է օրինագծի օգտին, որը վերացնում է այն կարևոր բացը, որը հատուկ ծառայություններին թույլ էր տալիս ընթերցել քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությունը առանց դատարանի թույլտվության։ Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն պետք է ընդունի Սենատն ու ստորագրի նախագահը։ 

Օրինագիծը փոփոխություններ է մտցնում 1986 թվականի օրենքում։ Նոր օրինագիծը Ներկայացուցիչների պալատում մեծ ժողովրդականություն է վայելել. այն առաջադրել է ավելի քան 300 պատգամավորներից կազմված խումբը և ընդունվել է միաձայն՝ 419 ձայներով։

Քաղաքացիների անձնական նամակագրությանը ԱՄՆ հատուկ ծառայությունների հասանելիությունը կարևոր թեմա դարձավ 3 տարի առաջ, երբ ԿՀՎ և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մանրամասներ հայտնեց գաղտնալսման գաղտնի ծրագրերի մասին։

Spread the love