ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկում է ռուսական գազը փոխարինել իսրայելականով

- in Տնտեսական
Gaz

ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկում է կտրուկ կրճատել իր կախվածությունը ռուսական գազից՝ այն փոխարինելուվ իսրայելականով:

Այդպիսի առաջարկությունով հանդես է եկել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Նա նշել է, որ Իսրայելն ունի գազի հսկայական պաշարներ, որը երկիրը կարող է արտահանել, իսկ նոր գազատարը նա կանվանի «Լևիաֆան»:

«Առաջին հերթին այդ նախագծի իրացումն ունի տնտեսական և էներգետիկական համատարած առավելություններ: Եվրոպան կկարողանա կտրուկ նվազեցնել իր էներգակախվածությունը Ռուսաստանից, իսկ Իսրայելը կկարողանա ավելացնել իր մատակարարումներն արաբ հարևաններին»,- հայտարարել է նախարարը:

Մոնիզը հույս ունի, որ Իսրայելը կկարողանա հաղթահարել ներքին ֆակտորները, որոնք խանգարում են զարգացնելու գազի արդյունահանման ճյուղը միջերկրածովյան գազային ավազանում: Խոսքը վերաբերվում է խոշորագույն հանքավայրի մասին, որը ստացել է «Լևիաֆան» անունը: ԱՄՆ-ի գնահատմամբ՝ այնտեղ գազի պաշարները կազմում են մոտ 3.5 միլիարդ խմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20