ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկել են ԼՂ հարցը

- in Հասարակություն
Rus zinvor

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այսօր հանդիպել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հետ: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարությունում:

Դրանում նշված է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության հարցերը, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակը:

Բացի այդ, քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում փոխգործակցության ձևերը: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Կարասինն ու Տեֆտը քննարկել են նաև Վրաստանում ու Մոլդովայում տիրող իրավիճակները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20