ԱՄՆ-ում այսօր կկայանա Ջոն Էվանսի «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը

- in Մշակույթ

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտում ապրիլի 22-ին կկայանա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» (Truth Held Hostage, America and the Armenian Genocide – What then? What now?) գրքի շնորհանդեսը: 

Հիշեցում է արվում, որ նա դեսպանի պաշտոնում աշխատել է մինչև 2005 թվականը։ Նրա պաշտոնաթողության պատճառը հայտարարությունն էր, որում նա 1915թ. իրադարձությունները բնորոշել էր «ցեղասպանություն» բառով։

Գիրքն իրենից ներկայացնում է այդ հայտարարությանը նախորդած ու հաջորդած դեպքերի ժամանակագրություն:

truthheldhostageflyer

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20