ԱՄՆ Պետդեպը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

- in Հասարակություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա: 

Թոները նշել է, որ ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20