Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

grqer

Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը սահմանվել է 1995 թվականին՝ Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի կողմից: Միաժամանակ սահմանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը՝ մանկական և պատանեկան գրականությունում հանդուրժողականության գաղափարների քարոզչության համար: 

Այդ որոշումն ընդունվել է կրթության և մշակութային ավանդույթների իրազեկության նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրքերը գիտելիքների տարածման և պահպանման գլխավոր միջոցներն են:

Աշխարհի շատ երկրներում ամենատարածված միջոցառումներից են գրքերի ցուցահանդեսները և տոնավաճառները, համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունների հանրային ընթերցումները և տարբեր մշակութա-ժամանցային միջոցառումները:

2001 թվականից սկսած՝ գոյություն ունի այսօրվա տոնի ևս մեկ ավանդույթ. ամեն տարի ընտրվում է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20