Այսօր Մշակույթի միջազգային օրն է

- in Մշակույթ
grqer

Ամեն տարի ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի միջազգային օրը:

Այն հիմնվել է 1935 թվականի ապրիլի 15-ին Վաշինգտոնում՝ ի պատիվ «Գեղարվեստական և գիտական հաստատությունների և պատմական հուշարձանների պահպանման մասին» պայմանագրի ստորագրման, որը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է Ռերիխի պակտ անվանումով:

Այդ պայմանագիրը կիրառվել է որպես հիմք մշակութային ժառանգության պահպանման ժամանակակից միջազգային համագործակցության շատ փաստաթղթերի համար:

Պայմանագրի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելը նախաձեռնությամբ 1998 թվականին հանդես է եկել «Մշակութային պաշտպանության միջազգային լիգա» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1996 թվականին Ռերիխի միջազգային կենտրոնի կողմից:

Այդ ժամանակվանից ի վեր աշխարհի շատ երկրներում այս օրը տոնական միջոցառումներ են անցկացվում: Այս տարի օրն անցկացվում է «Սերը, գեղեցկությունը, գիտելիքը կյանքի հիմքն են» նշանաբանի ներքո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20