Այսօր ջազի միջազգային օրն է

- in Մշակույթ
Electric_guitar

Այսօր ջազի միջազգային օրն է։ Տոնն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին։ Օրացույցում նոր ամսաթվի ներմուծման և ապրիլի 30-ին այն տոնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը հայտարարել էր 2011 թվականի նոյեմբերին։

Որպես տոնի հիմնական նպատակ դրա ստեղծողները նշել են միջազգային հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը ջազի մասին՝ որպես ուժի, որը նպաստում է խաղաղությանը, միասնությանը, երկխոսությանն ու մարդկանց միջև շփումների ընդլայնմանը։

BBKingՋազը սկիզբ է առել 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ, և մինչ օրս մնում է երաժշտական արվեստի եզակի ձև, որը միավորում է ռասաներն ու ազգությունները և ջնջում սահմանները մարդկանց ու պետությունների միջև։

Spread the love