Այսօր Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է

Electric_guitar

Ամեն տարի ապրիլի 13-ին նշվում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը՝ գաղափարակիցների տոն, որոնց համար ռոք-ն-ռոլը դարձել է ոչ միայն երաժշտություն, այլև ոճ և կենսակերպ:

Տոնի համար հիմք ծառայած պատմական իրադարձությունը տեղի է ունեցել մեկ օր շուտ. 1954-ի ապրիլի 12-ին Բիլ Հեյլին ձայնագրեց Rock Around The Clock սինգլը: Այն նշանակալի դարձավ երաժշտական նոր ուղղության համար, որը տարածվեց ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս՝ մարտահրավեր նետելով հասարակությանն ու ավանդույթներին։

Պաշտոնական երաժշտության հետ մեկտեղ ԱՄՆ-ում գոյություն ուներ նաև միանգամայն այլ՝ բարձր, ռիթմիկ և կյանքով լի ռիթմ-էնդ-բլյուզը: Մի օր երեկոյան Քլիվլենդի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդը համարձակվեց եթերում հնչեցնել ռիթմ-էնդ-բլյուզի ոճի ձայնագրություն: Իսկ «սպիտակամորթ» հանրությանը չցնցելու համար նրան տվեց այլ անվանում՝ ռոք-ն-ռոլ: Ալան Ֆրիդի շնորհիվ այն սևամորթների մշակույթից դարձավ նաև սպիտակամորթների մշակույթը:

Սպիտակամորթ կատարողների շրջանում ռոք-ն-ռոլի առաջին աստղ դարձավ կիթառահար Բիլ Հեյլին:

Նոր ուղղության հիմնադիրներից էր լեգենդար Էլվիս Փրեսլին:

1960-ականներին հայտնվեց ռոք-ն-ռոլի նոր ոճը՝ փոփ-ռոքը: Աշխարհը պատվեց Լիվերպուլյան քառյակի «բիթլոմանիայի» համաճարակով:

1990-ականներին ռոքի աստղն էր Կուրտ Կոբեյնը և նրա «Նիրվանա» խումբը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20