Այս գիշեր Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել ու հետ շպրտվել

Zinvor

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ մասնավորապես առաջնագծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հարավարեւելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը:

Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաեւ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից եւ հետ շպրտվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջեւ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20