Այս գիշեր հակառակորդն օգտագործել է ականանետեր, նռնականետեր ու անօդաչու թռչող սարքեր

hretani zenq

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ մասնավորապես մարտագծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հարավարեւելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա: Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաեւ անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետեւել են հակառակորդի գործողություններին եւ անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի: Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20